Ընտրություն ճահճացման եւ փոփոխության միջեւ

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 17:13

Հարցազրույց ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանի հետ

- Պարոն Մայիլյան, թեեւ շատերն էին սպասում, բայց այս անգամ Դուք չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Ինչու՞։

- Իրոք, մեր շատ համաքաղաքացիներ ակնկալում էին իմ թեկնածության առաջադրումը: Ես երախտապարտ եմ նրանց իմ հանդեպ տածած վստահության եւ ինձ աջակցելու պատրաստակամության համար: Բայց այսքան լուրջ որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր մի շարք գործոնների առկայություն: Նախ՝ արտահայտված հասարակական պահանջարկի եւ այլ ներքաղաքական հանգամանքների, ապա նաեւ՝ բարենպաստ արտաքին պայմանների առկայությունը: Առկա նախադրյալները, մասնավորապես, արտաքին պայմանների մասով, անբավարար էին:

- Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակն Արցախում:

- Եթե համեմատենք այս ընտրարշավը 2007 թ. իրավիճակի հետ, ապա այս անգամ իշխանություններին չի հաջողվի իրականացնել «Միասնական թեկնածու» գործողությունը եւ կանխորոշել ընտրությունների արդյունքները: Նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուին աջակցած կուսակցությունների մի մասն այս անգամ չեզոքություն կդրսեւորի կամ կպաշտպանի ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Ակնհայտ է, որ քաղաքական պայքարն ընթանալու է գործող նախագահի եւ Բալասանյանի միջեւ: Այն, որ նախագահական ընտրությունները կանցնեն այլընտրանքային հիմունքներով, դրականորեն կանդրադառնա ԼՂՀ միջազգային վարկանիշի վրա: Ստեղծված իրավիճակը հարուցում է լուրջ հետաքրքրություն մեր տարածաշրջանի հարցերով զբաղվող օտարերկրյա փորձագետների շրջանում: Նրանցից ոմանք ընտրությունների ընթացքին տեղում հետեւելու ցանկություն են հայտնել:

- Չեն դադարում խոսակցությունները, որ Վիտալի Բալասանյանի առաջադրումը համաձայնեցված էր իշխանությունների հետ:

- Ընթացիկ տարվա մայիս ամսին Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ իմ եւ նրա միջեւ հանդիպում է կայացել, որի ժամանակ մենք մանրակրկիտ կերպով քննարկել ենք նրա առաջադրման դրդապատճառները, երկրում տիրող դրությունը եւ ներքին իրավիճակի առողջացմանն ուղղված հնարավոր քայլերը: Ես չեմ կասկածում Վիտալի Բալասանյանի մտադրությունների անկեղծությանը: Դրա մասին են վկայում նաեւ նախագահության թեկնածուի կարգավիճակում նրա կատարած առաջին հրապարակային քայլերը: Համոզված եմ, որ քարոզարշավի ժամանակ բոլոր կասկածները հօդս կցնդեն:

- Ի՞նչ եք ակնկալում կայանալիք ընտրություններից:

- Նախ եւ առաջ՝ ակնկալում եմ ԼՂՀ քաղաքացիների առջեւ ԼՂՀ գործող նախագահի հաշվետվությունը՝ պաշտոնավարման անցած հինգ տարիների աշխատանքի վերաբերյալ: Այլընտրանքային թեկնածուի առաջադրումը պայմաններ է ստեղծել, որպեսզի Արցախի հասարակությունը ոչ միայն լսի իշխանությունների հաշվետվությունը, այլեւ իմանա, թե ինչպե՞ս են գնահատում իշխանությունների աշխատանքը Վիտալի Բալասանյանը եւ ԼՂՀ մյուս քաղաքական եւ հասարակական գործիչները, նաեւ թե ինչպիսի՞ նոր գաղափարներ եւ ծրագրեր է առաջարկում այլընտրանքային թեկնածու Բալասանյանը: Նախագահի՝ ընտրողներին հաշվետու լինելը՝ մեր երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման կարեւոր մեխանիզմն է: Ընտրարշավի ընթացքում քաղաքական մշակույթի այս բաղադրիչը մեզ մոտ պետք է արմատավորվի:

Բացի դրանից, ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները մեզ հնարավորություն են ընձեռում բարձրացնել երկրի վարկանիշը քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների սանդղակում: Հայտնի է, որ 2010 թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպության գնահատմամբ ԼՂՀ-ն դասվել է «անազատ երկրների» շարքը եւ ժողովրդավարական զարգացման տեսանկյունից հավասարվել է Ադրբեջանին: Ակնկալում եմ, որ իշխանությունները եւ իշխանամետ քաղաքական ուժերը կդրսեւորեն իսկական հայրենասիրություն եւ օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով կուղղեն նախկինում թույլ տված սխալները: Հարկ է գիտակցել, որ ժողովրդավարության ամրապնդմամբ ապահովվող արժանապատիվ կյանքը նախեւառաջ անհրաժեշտ է հենց Արցախի քաղաքացիներին: Միաժամանակ, Արցախի ժողովրդավարական վարկանիշը նպաստելու է արտաքին քաղաքական գլխավոր խնդրի լուծմանը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանը:

Վիտալի Բալասանյանի հաղթանակի դեպքում ես ակնկալում եմ իրական բարեփոխումների անցկացում, որոնք կապահովեն տնտեսության հարատեւ աճը, սոցիալական խնդիրների լուծումը, բոլոր տարածքների վերաբնակեցումն ու համաչափ զարգացումը, մեր Զինված ուժերի պաշտպանունակության բարձրացումը, արտերկրում Արցախի շահերին ակտիվորեն հետամուտ լինելը, մեր հասարակության մեջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծումը:

Վիտալի Բալասանյանի առաջադրումն արդեն իսկ կարելի է փոքր հաղթանակ համարել. ընտրությունների ցանկացած ելքի դեպքում մեր երկիրը շահում է, քանզի ընտրություններից հետո Ազգային ժողովում բացակայող ընդդիմադիր բեւեռն այս կամ այն կերպ ձեւավորվելու է: Հնարավոր է նաեւ այլ ժողովրդավարական գործընթացների մեկնարկը:

- Արդյո՞ք Ձեր ասածը նշանակում է, որ Դուք քվեարկելու եք Վիտալի Բալասանյանի օգտին: Չէ՞ որ 2007 թ. ընտրություններում նա Ձեր մրցակցի թիմում էր:

- Այո՛, 2007 թ. նախագահական ընրապայքարի ժամանակ Վիտալի Բալասանյանն այլ թիմում էր: Այնուհետեւ նա նշանակվել է նախագահի խորհրդական, բայց 2010 թ. Բալասանյանը հրաժարական է տվել՝ նախագահի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով: Ոչ միայն ինքը, այլեւ գործող նախագահի շատ, արդեն իսկ նախկին կողմնակիցներ հիասթափվել են նրա վարած քաղաքականությունից: Իսկ Վիտալի Բալասանյանը վերջերս հայտարարել է, որ ներսից է ծանոթ համակարգի անարդյունավետությանն ու անգործունակությանը եւ որ իշխանությունները շատ հեռու են իրենց իսկ հռչակած սկզբունքներից եւ ծրագրերից: Եթե Վիտալի Բալասանյանը համարձակություն է ունեցել հրապարակայնորեն խոստովանելու իր գործած սխալները եւ պատրաստ է աշխատել դրանց հաղթահարման ուղղությամբ, ապա դա արժանի է ամենաբարձր գնահատանքի եւ հասարակական աջակցության:

Կարծում եմ, որ երկրի համար կարեւոր հարցերում ես եւ Արցախի մյուս քաղաքացիները չպետք է առաջնորդվենք անձնական մղումներով, այլ ղեկավարվենք առաջին հերթին պետական եւ հասարակական շահերով: Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է փորձել պատասխանելու այն հարցին, թե առաջադրված թեկնածուներից ո՞վ կարող է ապահովել մեր հասարակության պահանջած դրական փոփոխությունները: Պատասխանն ակներեւ է եւ այն Վիտալի Բալասանյանի օգտին է, քանի որ գործող նախագահն արդեն հայտարարել է իր սկսած ծրագրերն ավարտին հասցնելու մտադրության մասին: Դա նշանակում է 2007 թ. ընդունված գծի շարունակություն: Կա մտահոգություն, որ մեր երկիրը կարող է չդիմանալ եւս հինգ տարվա լճացման:

Բացի դրանից, Վիտալի Բալասանյանն, ի տարբերություն մյուս թեկնածուի, հստակորեն ձեւակերպել է ազատագրված տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը. նա բացառում է դրանց հանձնումը հակառակորդին, հանդես է գալիս մեր Հայրենիքի այս հատվածի վերաբնակեցման եւ զարգացման օգտին: Հայտնի է, որ Բալասանյանը անմիջական մասնակցություն է ունեցել ազատագրական պատերազմին եւ վաստակել Արցախի հերոսի կոչումը:

Այսպիսով, ես քվեարկելու եմ փոփոխությունների եւ Արցախի համար զարգացում ապահովող ծրագրի օգտին:

  1. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  2. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  3. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  4. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  5. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  6. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  7. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  8. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  9. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013
  10. ԲՀԿ խմբակցության պատգամավորն իրեն անկիրթ է պահել
    ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
    14:41 20/05/2013