Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 16:21

Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին:

Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետիª հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ և օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման և վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները:

Ժողովականներն անդրադարձ կատարեցին նաև սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվեցին մի շարք կարևոր նյութեր, ինչպիսիք ենª Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և ներեկեղեցական տարբեր խնդիրներ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ի գիտություն ընդունեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին և աղոթք բարձրացրեցին Պատրիարք Սրբազանների և երկու պատրիարքությունների միաբանների համար:

Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց հանձնախմբերի արձանագրած արդյունքները` հորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու, տեղեկացնում են Մայր Աթոռից:

  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013