Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաև Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Մայր Աթոռից:
