ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով նոր խորհրդարանի մասին եւ ընդդիմության մասին, ասել է, որ ընդդիմադիրները նրա համար են, որպեսզի քննադատեն: «Նրանց քննադատությունում կան ճշմարտություններ, որոնք կառավարությանը կարող են օգնել»-, ասել է նա:
Նա շատ դրական է գնահատում ԲՀԿ քաղաքականությունը: Սահակյանի խոսքով, ԲՀԿ-ն պարզորոշ ասում է, որ ինքը ոչ ընդդիմություն է: Այն խնդիրները, որոնք նրա ռազնավարությանը հարիր չեն, նա քննադատում է: «Սա նոր մոդել է: Սա դրական զարգացում է խորհրդարանական կյանքում»,- ասել է նա:
