Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը: Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաև մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ Թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում:
Սերժ Սարգսյանը դիտել է Շեքսպիրի Ջոն Արքա ներկայացումը
- Ներքին կյանք - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 20:53
