Ալիկ Արզումանյան. Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 20:01

Ժառանգություն խմբակցության պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը կառավարության ծրագիրն այսօր որակեց բարի ցանկությունների շարան, կենացների ժողովածու եւ մտադրությունների հռչակագիր:

«Դուք բերել եք մի անմեկնելի ծրագիր, սա շատ սիրուն, բարի ցանկությունների, մտադրությունների հռչակագիր է: Դա երեւում է տեքստից, նման ձևակերպումներով ի՞նչ կարելի է քննարկել: Պարոն վարչապետ, դուք փորձ ունեք, նորանշանակ վարչապետ չեք եւ կարելի էր ավելի հիմնավորված ու փաստարկված ծրագիր ներկայացնել, վստահ եմ, որ Ձեր տնտեսական բլոկի նախարարներն ի վիճակի էին ներկայացնել փաստարկված ու հիմնավորված ծրագիր, այլ ոչ թե նման կենացներով մի փաստաթուղթ: Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, եւ կնունքի ու քեֆերի սեղաններին նման արտահայտություններ ու ցանկություններ հնչում են», - ասաց նա: 

Արզումանյանի խոսքերով, ծրագրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը վկայում է այն մասին, որ սա ժամանակավոր կառավարություն է՝ «ձմեռը հանելու կառավարությունէ»,- նշեց նա:

  1. Իշխան ձուկը – 2
    Հայաստանի խորհրդարանն ավարտեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը եւ ընդունեց ի գիտություն:
    10:55 20/06/2013
  2. Որտեղի՞ց բարձրաստիճան ոստիկանին դղյակն ու թանկարժեք մեքենաները
    Հայկական ժամանակ թերթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.
    09:25 20/06/2013
  3. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  4. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  5. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  6. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  7. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  8. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  9. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  10. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013