Հարսնաքար ռեստորանում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից դաժանորեն ծեծված բժշկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից: ՊՆ Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը վիրահատության է ենթարկվել, սակայն վիճակի բարելավում չի նկատվել: Նրա կյանքն այլեւս կախված չէ բժշկական միջամտությունից:Հիշեցնենք, որ Վահե Ավետյանն ու հոսպիտալի մեկ այլ աշխատակից Արտակ Բայադյանը Ռուբեն Հայրապետյանի թիկանպահների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել հունիսի 17-ի երեկոյան:
Բժիշկներն այլեւս ոչինչ չեն կարող անել
- Ներքին կյանք - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 11:45
