Սպորտի նախարարը ժամանակավորապես դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին

    • Ներքին կյանք - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 18:25

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոնյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:

Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և աջակցությամբ:

Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված և կատարվող աշխատանքներին:

Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ:

Մյուս կողմից ուզում եմ ընդգծել , որ ցանակացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը:

  1. «Այս համակարգի կարևորագույն լծակներն են կոռուպցիան, ստվերն ու մենաշնորհները»
    Անդրադառնալով կառավարության ծրագրին, որն ԱԺ-ն ընդունեց, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ որևէ ծրագիր այս համակարգին հակացուցված է:
    11:33 24/05/2013
  2. Բագրատյանն ու Նազարյանը վիճեցին քննարկման ժամանակ
    Ազգային Ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վիճեցին:
    09:39 24/05/2013
  3. Ռոբերտ Նազարյանին դա «քիչ ա հետաքրքրում»
    «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամսի 17-ին եղել ա հայտ: Ես ասում եմ՝ մենք ունենք հայտ, որի հաշվարկի հիմքում դրված է Գազպրոմի և ՀայՌուսգազարդի հետ կնքված պայմանագիրը»
    09:37 24/05/2013
  4. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  5. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  6. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  7. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  8. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  9. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  10. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013