Զավթում են քանդակագործ Չուբարյանի սեփականությունը

    • Ներքին կյանք - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 15:58

Քաղաքի կենտրոնում հավելյալ քառակուսի մետրեր շահելու մոլուցքը դրդում է որոշ բիզնեսմենների ոտնահարել հայ արվեստի և մշակույթի կոթողներն ու դրանց հեղինակների հիշատակը՝ հանուն սեփական շահույթի:

Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը և այն ներկայացնող մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը օրերս կրկին անհանգստացրել են Նալբանդյան 104 անհատական բնակելի տան բնակիչներին՝ փորձելով առանց համաձայնության ներխուժել Գոտիավորման նախագծով որպես մշակութալուսավորչական նշանակության գոտի սահմանված տարածք և զավթել դրա մի մասը:

Հիշեցնենք, որ գործարարը հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով դուրս էր վռնդել Նալբանդյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներին իրեն օտարված Նալբանդյան 106/1 տարածքից և իրականացրեց ծառահատումներ:

Այս պահին կառուցապատող ընկերության շինարարները ներխուժել են մշակութալուսավորչական գոտի և զավթում են Նալբանդյան 104 սեփական տան ընդհանուր օգտագործման տարածքը, որը Գոտիավորման նախագծով դեռևս 2007 թվականից ի վեր հաստատվել է որպես մակութային քառակուսի:

Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար իր պնդմամբ արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես՝ «Չուբար քանդակների այգի» խորագրով:

Նշենք, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի հստակ պահանջն է, որ պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումն իրականացվեն գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան: Նշված օրենքի 14/1 հոդվածում հստակ շարադրված է, որ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:

  1. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն, գյուղացիները կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  2. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  3. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  4. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  5. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  6. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  7. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  8. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  9. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  10. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013