Ալիկի ու Աբրահամի գործերը լավ չեն

    • Ներքին կյանք - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 14:58

Արդեն տեղեկացրել ենք, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ, ըստ տեղեկությունների, բիզնես ունի: Բանն այն է, որ ՀՀԿ-ն նրանից պահանջում է հետ վերադարձնել այն գումարը, մոտ 200 հազար դոլար, որը տրվել էր ընտրությունների համար: ՀՀԿ-ում կարծում են, որ Արարատում ցածր արդյունքի պատճառն այն է, որ Բաբայանը չի բաժանել այդ գումարը: Ըստ տեղեկությունների, Բաբայանը գնացել էր այնտեղից փող բերելու, որից հետո հրաժարականի դիմում պետք է գրեր:

Ըստ Արարատում շրջանառվող տեղեկությունների, Բաբայանը իր մերձավորներին տեղեկացրել է, որ հնարավոր է հետ չվերադառնա, քանի որ Ֆրանսիայում գործերը լավ չեն, եւ չի կարողանում հայթայթել այդ գումարը: Նա ասել է նաեւ, որ դժվար թե իր հովանավոր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարողանա պաշտպանել իրեն, քանի որ նրա գործերն էլ լավ չեն:

Նշենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե Ալիկ Սարգսյանին ձերբակալել են, որը սակայն հերքվեց:

Ինքը Բաբայանը նույնպես խնդիրներ ունի. նա վաճառքի է հանել իրեն պատկանող քաղաքի թիվ 5 մանկապարտեզի շենքը, որը տարիներ առաջ սեփականաշնորհել է չնչին գումարով եւ օրենքի խախտումով: Ըստ օրենքի, արգելվում է մանկապարտեզների շենքի մասնավորեցումը, եւ Բաբայանը, օրենքը շրջանցելու համար, կեղծ փաստաթղթեր էր ձեւակերպել եւ կեղծել նախկին քաղաքապետի ստորագրությունը: Ներկայում այս գործը գտնվում է գլխավոր դատախազությունում:

  1. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  2. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  3. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  4. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  5. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  6. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013
  7. Հովիկ Աբրահամյանը խնդրեց գյուղացիներին բացատրել օգնության մասին
    «Մի խնդրանք ունեմ, պարոն Կարապետյան, որ կառավարության որոշման և ձեր կողմից գործառույթների մասին համայնքներում հանդիպեք և բացատրեք»
    16:06 24/05/2013
  8. Նորածնի սպանության վերաբերյալ գործը դատարանում է
    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
    14:36 24/05/2013
  9. Երեւանում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
    Մայիսի 25-ին, ժամը 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ
    14:06 24/05/2013
  10. Պաշտոնյաները կաջակցեն արմավիրցիներին անձնական միջոցներից
    Իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
    13:46 24/05/2013