Ժողովուրդ թերթը գրում է, որ օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ նախարարների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, և նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել:
Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն:
Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս լուրերը: Այլ մանրամասեր, սակայն, Վարդանյանը չի հաղորդել, գրում է թերթը:
