Զուրաբյան. Լավ կլիներ վարչապետը մի կողմ դներ նեղացկոտությունը

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 12 Հունիսի 2012, 16:55

Կառավարությունը տարածած հաղորդագրության մեջ մեկնաբանել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության հետ չի հանդիպել, քանի որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ի սկզբանե հայտարարել է, որ դեմ են քվեարկելու այդ ծրագրին:

«Այս կառավարությունն իր խոստումները չի իրականացրել: Չի կարող որևէ կառավարություն, որը չի ստացել ժողովրդի աջակցությունը, գործել արդյունավետ: Եթե կեղծել ես ընտրությունները, հաստատել ես քո իշխանությունը բռնության միջոցով, նշանակում է՝ բռնությամբ ես նաև պահելու քո իշխանությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով,- «Լավ կլիներ՝ Տիգրան Սարգսյանը երեխայի նեղացկոտությունը մի կողմ դներ ու գար մեր ֆրակցիայում ներկայացներ ծրագիրը, ոչ ոք նրան չէր վռնդելու: Վարչապետը, թեկուզ ապօրինի ընտրված, կարող էր գալ ու սիրով կքննարկեինք այդ ծրագիրն իր հետ: Եթե ուզում է, էլի թող գա: Եթե վստահ է ծրագրի ուժի վրա, թող փորձի համոզել իր իրավացիության մեջ»: Այնուամենայնիվ, ըստ նրա, Կոնգրեսը դեմ է քվեարկելու Կառավարության ներկայացրած ծրագրերին:

Ի դեպ, այսօր մամուլում ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը լավ ծրագիր ներկայացնի, ապա իրենք կողմ կքվեարկեն: Լեւոն Զուրաբյանը Բագրատյանի այս խոսքերը որակեց ՀԱԿ պատգամավորի կողմից լավ հռետորական քայլ: Զուրաբյանը նշեց նաեւ, որ բովանդակային լուրջ քննության են ենթարկելու Կառավարության ծագիրը:

  1. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  2. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  4. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  6. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  7. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  8. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  9. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  10. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013