ԱԺ-ում Հայ Ազգային Կոնգրեսը չի պատրաստվում լինել դասական ընդդիմություն: Այսօր նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Եթե Հայաստանում անցնեին ազատ եւ արդար ընտրություններ, եթե մայիսի 4-ին, 5-ին, 6-ին չբաժանվեր ընտրակաշառք, մարդկանց չահաբեկեին եւ չտանեին պարտադրանքով քվեարկելու, այդ դեպքում Կոնգրեսը կունենար առնվազն 40-50 պատգամավոր Ազգային ժողովում: Մայիսի 3-ին մեր ընտրական կամպանիան հասել էր բավական լուրջ հաջողությունների, եւ այդ հաջողությունները հնարավոր դարձավ ի չիք անել միայն պետականորեն կազմակերպված այս հանցագործության շնորհիվ, - ասաց Զուրաբյանը՝ հավելելով,- Կոնգրեսն իսկապես կարող էր դառնալ դասական առումով խորհրդարանական ընդդիմություն, բայց քանի որ դա չկատարվեց, եւ իշխանությունների հանցագործ գործողությունների պատճառով ընդամենը յոթ հոգի մտավ պառլամնետ, դա նշանակելու է, որ մենք զուգորդելու ենք խորհրդարանական պայքարը հանրահավաքային պայքարի հետ»:
Ըստ նրա՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքում իրենք լուրջ ասելիք կունենան: «Մեր պայքարը բոլոր սահմանադրական միջոցներով, հանուն Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի հաստատաման շարունակվում է»,- ասաց նա:
