ՀԱԿ համակարգողը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 12 Հունիսի 2012, 15:41

Թեեւ մայիսի 6-ից ձեւավորվել է նոր խորհրդարան, սակայն ԵԽԽՎ ամառային նստաշրջանին Ստրասբուրգ է մեկնելու նախորդ գումարման ԱԺ պատվիրակությունը:

Այսօրվա ասուլիսում ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ինքը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այդ հարցը: Աբրահամյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նման հնարավորություն է ընձեռնում, քանի որ դրա համաձայն՝ պատվիրակությունը հին կազմով կարող է գործել խորհրդարանական ընտրություններից հետո եւս վեց ամիս:

Զուրաբյանն այս ամենը որակեց որպես տարօրինակ: «Եթե անգամ նման իրավունք օրենքով տրված է, ինչը տարօրինակ է, ԱԺ նախագահը պետք է վարվեր համաձայն տրամաբանության, այսինքն` կազմվեր նոր պատվիրակություն, որը կարտացոլեր ընտրությունների արդյունքը: Դա չանելը նշանակում է, որ վախենում են, որ Կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ»,-ասաց պարոն Զուրաբյանը:

Ի դեպ, այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Ալյոն Գիլմորին: Զուրաբյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, քանի որ համապատասխան արձագանքի բացակայությունը սադրում է նոր գործողություններ:

Զուրաբյանը նաեւ բարձրաձայնել է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն, եւ իշխանությունները կեղծիքների միջոցով են մեծամասնություն կազմել:

  1. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  2. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  3. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  4. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  5. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  6. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013
  7. Հովիկ Աբրահամյանը խնդրեց գյուղացիներին բացատրել օգնության մասին
    «Մի խնդրանք ունեմ, պարոն Կարապետյան, որ կառավարության որոշման և ձեր կողմից գործառույթների մասին համայնքներում հանդիպեք և բացատրեք»
    16:06 24/05/2013
  8. Նորածնի սպանության վերաբերյալ գործը դատարանում է
    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
    14:36 24/05/2013
  9. Երեւանում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
    Մայիսի 25-ին, ժամը 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ
    14:06 24/05/2013
  10. Պաշտոնյաները կաջակցեն արմավիրցիներին անձնական միջոցներից
    Իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
    13:46 24/05/2013