Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանքով ԱԱԾ հրավիրելու քրեական գործին:
«Եթե մենք ապրեինք նորմալ դեմոկրատական պետությունում, սա կարող էր գիտակցվել նորմալ գործընթաց: Իրավապահ մարմիները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինասնավորման օրինականությունը եւ պատժել օրենքով այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք խախտում են այն: Բայց քանի որ ապրում ենք մի պետությունում, որի պատկերը շատ լավ պատկերացնում ենք, ինքներս ներկայացնում ենք, ունենք նախադեպեր, ես չեմ զարմանա, որ պարզվի՝ այս ամենն իսկապես պայմանավորված է քաղաքական հետապնդումներով»,- ասաց Զուրաբյանը:
