Ոստիկանության պարզաբանումը

    • Ներքին կյանք - Շաբաթ, 09 Հունիսի 2012, 19:30

Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Մ.Առաքելյանի անվան» միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի դասընթացներն ու ֆիզկուլտուրա առարկայի 12-րդ դասարանի ավարտական քննությունը սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, քննության ընթացքում դպրոցի 12բ դասարանի աշակերտուհի, 1995թ. ծնված, նույն գյուղի բնակչուհի Մարիամ Մելիքի Արշակյանի վայր ընկնելու, ձախ ազդրի կոտրվածք ստանալու, ապա ճարպային էմբոլիա ախտորոշմամբ «Աբովյան» բ/կ-ում վերջինիս մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ  Կոտայքի մարզի Արամուս գյուղի վերը նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը ապօրինի վարձատրության դիմաց կատարել է կեղծիքներ եւ այլ չարաշահումներ:

Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Նորայր Ստեփանյանը միաժամանակ հանդիսանալով Արամուսի գյուղապետի տեղակալ եւ ի պաշտոնե լիազորված լինելով մասնակցել գյուղապետարանի գործունեության ղեկավարմանը, թույլ է տվել տարաբնույթ ֆինանսական չարաշահումներ, ինչի մասին ահազանգել են նաև լրատվության միջոցները՝ անդրադառնալով աշակերտի մահվան դեպքի քննությանը:

Դպրոցում, ինչպես նաև գյուղապետարանում ծավալած գործունեության ընթացքում Նորայր Ստեփանյանի կողմից չարաշահումներ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով 2012թ. հունիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, «Մ.Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի մարզադահլիճում և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար նախատեսված աշխատասենյակում, Արամուսի գյուղապետարանում, ինչպես նաև Նորայր Ստեփանյանի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ փորձ է արվել քաղաքականացնել կատարված քննչական գործողությունները՝ ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում. ի հիմնավորում վկայակոչելով, թե քննչական մարմինը թույլ չի տվել ԲՀԿ կուսակցության պատգամավորներին ներկա գտնվել  կատարվող քննչական գործողությանը, ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ փաստում է, որ նախաքննությունն ու հետաքննությունն իրականացվում են բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ՝ անկախ ռասայական, կրոնական, սեռական կամ կուսակցական պատկանելությունից: ՀՀ ԱԺ պատգամավորին առավել քան հայտնի պետք է լինեն հիշյալ սկզբունքները, ինչը նաեւ բացառում է ցանկացած անձի միջամտություն օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները՝ տվյալ պարագայում քննչական գործողությունը կատարելուն:

Միաժամանակ հարգարժան պատգամավորին հիշեցնում ենքÿ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով  քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որեւէ շենքում կամ այլ տեղ կամ որեւէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու եւ վերցնելու համար: Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ: Նախաքննական մարմինը խստորեն պահպանել է դատավարության օրենսգրքի պահանջը և խուզարկությունները կատարել է դատարանի թույլտվությամբ:

Խուզարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը  նույնպես սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ խուզարկությունը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի  ներկայությամբ:

Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաեւ հաղորդակցություն ունենալու միմյանց եւ այլ անձանց հետ` մինչեւ քննչական գործողության ավարտը: Ուստիեւ, նախաքննական մարմինը, գործելով օրենքի տառին համապատասխան, խուզարկությունը կատարել է ընթերականների ներկայությամբ, միաժամանակ ապահովելով նաեւ գյուղապետի ներկայությունը, իսկ կողմնակի անձանց մուտքն արգելվել է, ինչը պարզաբանվել է նաեւ գյուղապետարան ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում քննչական գործողություններ, այդ թվում խուզարկություններ, առգրավումներ կատարվում են թերեւս ամեն օր եւ Արամուս գյուղի գյուղապետարանում կատարված խուզարկությունը բացառություն չէ:

Եւս մեկ անգամ հավաստում ենք, որ ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ ԲՀԿ լրատվության նորանշանակ պատասխանատուին կոչ ենք անում զերծ մնալ քրեական գործերով նախաքննությունը հանիրավի քաղաքականացնելուց և հիմնազուրկ հայտարարություններ անելու միջոցով քաղաքական ու լրատվական դաշտում ինքնահաստատվելու գործելաոճից:

Վստահեցնում ենք, որ նախաքննության նկատմամբ քաղաքական որեւէ շահարկում չի կարող ազդել քրեական գործերով քննության օբյեկտիվության, բազմակողմանիության, լրիվության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների պահպանման վրա:  

  1. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  2. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնում են գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  3. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013
  4. Սեյրան Օհանյանը գնում է զոհված զինծառայողի հարազատներին ընդառաջ
    «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ»,- տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    13:07 18/05/2013
  5. Բախում զոհված զինվորի հարազատների ու ոստիկանների միջեւ
    Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
    12:54 18/05/2013
  6. Վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա
    Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
    11:57 18/05/2013
  7. Ազատ դեմակրատներ կուսակցությունը կոչ է անում մերժել Հայռուսգազարդի հայտը
    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ
    11:54 18/05/2013
  8. Թրանսփարենսի ինթերնեշնլի հայտարարությունը ՊԵԿ նախագահի վերաբերյալ կայացրած որոշման մասին
    «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների հետ կապված, հանձնաժողովը եզրակացրել է...
    11:36 18/05/2013
  9. 86-ամյա Ասյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
    86-ամյա Ասյա Մարգարյանը շուտով կկանգնի դատարանի առջև՝ 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում մահացած դստեր հասանելիք գումարը «պետությունից խաբեությամբ ստանալու» մեղադրանքով:
    11:23 18/05/2013
  10. 1992թ մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինի շրջանը
    1992 թվականի մայիսի 18 հայկական ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Լաչինի շրջանը:
    11:21 18/05/2013