Քարոզչությունից անդին

    • Ներքին կյանք - Շաբաթ, 09 Հունիսի 2012, 13:29

Տավուշի մարզում ադրբեջանական դիվերսիայից հետո քաղաքական ուժերը, ռազմական գործիչները հանդես եկան հայտարարություններով: Այս ֆոնին բավական հետաքրքրական էր Բարգավաճ Հայաստան կուսակցության արձագանքը: Ըստ մամուլի տեղեկությունների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդակցություն է հրավիրել այս հարցերով: Որոշվել է ԲՀԿ պատգամավորներին ուղարկել Տավուշի մարզ, որպեսզի պատգամավորները տեղում ճշտեն հրատապ խնդիրները, որից հետո «Ծառուկյան» հիմնադրամի միջոցով դրանց լուծում տրվի:

ԲՀԿ նման արձագանքը որոշ հարցեր է առաջացնում, որոնք առնչվում են ԲՀԿ պահվածքին եւ ոճին:

Նախ, երկար տարիներ ԲՀԿ-ն եղել է կառավարության մաս, եւ ավելին, ղեկավարել է հենց սոցիալական եւ քաղաքաշինության ոլորտը, իսկ սահմանամերձ շրջաններում հենց սոցիալական եւ քաղաքաշինական խնդիրներն են մինչ օրս մնում ամենահրատապներից մեկը:

Մյուս կարեւոր խնդիրը քաղաքական նոր մշակույթի, նոր որակի հարցն է, որը բարձրացնում էին ԲՀԿ ներկայացուցիչները խորհրդարանի ընտրության ժամանակաշրջանում: Նրանք նշում էին, որ խորհրդարանը պետք է ի վերջո դառնա քաղաքական եւ ներկայացուցչական մարմին, որտեղ կբարձրացվեն հրատապ խնդիրները:

Տվյալ դեպքում, ենթադրվում է, որ ԲՀԿ-ն պետք է օգտագործեր իր լծակները, տվյալ դեպքում՝ խորհրդարանը, որտեղ զգալի ներկայություն ունի, հարցերը բարձրացնելու համար, այդ թվում կառավարության առաջ: Դա է քաղաքական կուսակցության գործունեության իմաստը: Փոխարենը, ԲՀԿ-ն փաստացի իր վրա է վերցնում պետական մարմինների գործառույթները: Իսկ դա չի կարող նպաստել հրատապ խնդիրների երկարաժամկետ ու հիմնարար լուծմանը: 

Ի վերջո, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, այդ թվում կուսակցությունները: Եթե սա չի արվում, ապա մնացյալը խոշոր հաշվով քարոզչություն է, փիառ: Եւ այն էլ՝ սահմանում տեղի ունեցած միջադեպի ֆոնին:

  1. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  2. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  3. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  4. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  5. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  6. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  7. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  8. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  9. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013
  10. ԲՀԿ խմբակցության պատգամավորն իրեն անկիրթ է պահել
    ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
    14:41 20/05/2013