Ջերմուկ. «Իսկ ու՞ր է բնապահապանության նախարարությունը». տեսանյութ

    • Ներքին կյանք - Շաբաթ, 02 Հունիսի 2012, 17:50

Ջերմուկից ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը դուրս է բերել խնդրի նոր շերտեր: Մայիսի 31-ին ժամը 12:00-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների ՇՄԱԳ-ի, ջրային ռեսուրսների ռիսկերի հետ կապված աշխատանքային քննարկում: Այն նախատեսում է մի շարք փորձագետների մասնագիտական կարծիքների ամփոփում և «Գեոթիմ» ՓԲԸ -ի կողմից ներկայացված Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի ուսումնասիրության պարզաբանում:

Հրավիրված կողմերն էին` Բնապահպանության նախարարություն, ով արդեն որերորդ անգամ է՝ չի ներկայանում հանրությանը, «Գեոթիմ» ՓԲԸ` այս անգամ մենք պատիվ ունեցանք լսել նաև մյուս կողմի կարծիքը, Քնարիկ Հովհաննիսյան` Տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան, փորձագետ,Կարինե Մայսուրյան` «Ջրի Որակ» Տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան` Կայուն զարգացման հիմնադրամ ՀԿ, Ինգա Զառաֆյան` Էկոլուր ՀԿ, Ռուբեն Յադոյան` երկրաբանական գիտությունների թեկնածու, Սոնա Այվազյան` Հակակոռուպցիոն կենտրոն, Գոհար Ղազինյան: Հրավիրված կողմերը արտահայտեցին իրենց կարծիքներն ու մտահոգությունները Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ: Ի հայտ եկան նոր մեղադրվող կողմեր:

Ծրագրի իրականացման ընթացքում Բնապահապանության նախարարության կողմից 40 օրվա ընթացքում անկախ փորձաքննություն են ապահովվել Ավետիսյան Հրանտը, Մարգարիտա Առուստամովան, ինչպես նաև Բնապահապանության նախարարությունը ինքն է որոշել` որ համայնքները կարող են համարվել ազդակիր համայնքներ: Այստեղ բախտի բերմամբ , թե պատահմամբ Ջերմուկը սպրդել է նախարարության աչքից:

Եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ապա նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանրային քննարկումները ինչպե՞ս է որակում Գեոթիմ ՓԲԸ և բնապահպանության նախարարությունը: Հանրային քննարկման մասին չկան արձանագրություններ ոչ Գեոթիմ ՓԲԸ ի կողմից, ոչ էլ` նախարարության կողմից:

Ավելին, անգամ այս պահին այն բոլոր քննարկումները, որոնք տեղի են ունենում Ջերմուկի երիտասարդների ջանքերով, նույնպես “կհամարվեն բարի կամքի դրսևորում”: Այդ դեպքում առաջանում են հետևյալ հարցերը.

Ե՞րբ է Բնապահպանության նախարարությունը ներկայանալու հանրությանը:
Ե՞րբ է Բնապահպանության նախարարությունը այս հասարակական քննարկումների այդյունքների հետ հաշվի նստելու և արձանագրություն կազմելու:
Ե՞րբ է Ջերմուկը ազդակիր համայքն համարվելու և ինչու՞ մինչ օրս այն ազդակիր համայնք չի եղել:


  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013