Արարատի մարզի Վեդիի Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Մարտին Առաքելյանը, ըստ գյուղացիների ահազանգի, արդեն երկու ամիս է ջուր չի տալիս Արարատի մարզի 10 գյուղերի: Վեդի գետով հոսում է առատ սելավաջուր, որը թափվում է Արաքս: Այս ջուրը պետք է անվճար տրվեր գյուղացիներին, կառավարության որոշմամբ:
Գյուղացիները դժգոհում են, թե ջուրը գնում է ադրբեջանցիներին, իսկ ՋՕԸ տնօրինությունը չի տալիս իրենց, որովհետեւ անվճար պետք է լիներ:
Գյուղացիներն արդեն ծախսեր են արել, գնել են սածիլները, որոնք, սակայն, ջրի բացակայության պայմաններում, չորանում են:
Ըստ տեղեկությունների, ՋՕԸ տնօրենը այսօր աշխատանքից ազատել է ընկերության աշխատակիցներից մեկին, ով երեկ երեկոյան համարձակվել էր ջուր տալ գյուղացիներին:
