«Սարդարապատ» շարժման հայտարարությունը հետընտրական շրջանի ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ

    • Ներքին կյանք - Շաբաթ, 02 Հունիսի 2012, 12:57

Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի եւ կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների եւ աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային կենսական նշանակության հարցերից, որոնցից առաջնայինը վարչախմբի հեռացումն է:

Սրան զուգահեռ` վարչախմբի վերարտադրությունը երաշխավորած արտաքին ուժերը, օգտվելով նրա կախյալության աստիճանի աճից, տրամադրած աջակցության ու հովանավորության դիմաց իրենց «վարձն ու փայաբաժինը» ստանալու նպատակով վերսկսել են Արցախի, ինչպես եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հայ ժողովրդից միակողմանի զիջումներ կորզելու փորձերը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, բոլոր ազնիվ քաղաքական եւ հասարակական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, առանձին գործիչներին ու քաղաքացիներին, բոլոր հայ մարդկանց կոչ է անում`

- զգոն մնալ եւ պատրաստ լինել ձախողեցնելու Արցախի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հավանական պարտվողական քայլերը,

- քողազերծել հանրապետության քաղաքական իրականության ճահճացածությունը, հատկապես` ներիշխանական դաշտի շինծու տեղաշարժերը, քրեական օլիգարխիայի մաս կազմող այսպեսկոչված նոր ընդդիմության կեղծությունը եւ այս ամենով դրական փոփոխության հույսեր առաջացնելուն միտված վարչախմբի քայլերը,

- զոհ չգնալ ներկա օրհասական վիճակում երրորդական նշանակության խնդիրներն արհեստականորեն առաջին պլան բերելու վարչախմբի փորձերին եւ չշեղվել քաղաքական օրակարգի գլխավոր` պետականության նորոգման հարցից, այլ ընդհակառակը` բացահայտել ու ձախողել այդ փորձերը,

- շարունակել եւ հզորացնել քաղաքացիական պայքարը, ազատ մտքով ու ստեղծագործական մոտեցմամբ ձեւավորել պայքարի նոր հարթակներ, ստեղծել ավելի նոր ու արդյունավետ մեթոդներ` այս ամենը ծառայեցնելով համազգային ներուժի համախմբմանը եւ, ի հակադրություն քաղաքական կեղծ գործընթացներին, միահամուռ ջանքերով ակտիվացնել ու ծավալել այլընտրանքային ճանապարհով իշխանափոխության կատարման եւ նոր Հանրապետության հիմնադրման աշխատանքը:

  1. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  2. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  3. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  4. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  5. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  6. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013
  7. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները. Լուսանկարներ, տեսանյութ
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  8. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնացին գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  9. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013
  10. Սեյրան Օհանյանը գնում է զոհված զինծառայողի հարազատներին ընդառաջ
    «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ»,- տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    13:07 18/05/2013