Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 15:29

Հայաստանում ծավալվող այլատյացության եւ անհանդուրժողականության վերաբերյալ

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում ս.թ. մայիսի 8-ին Երեւանում DIY ակումբի պայթեցման, ապաեւ դրան հետեւած որոշ արձագանքների կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այլատյացության, մասնավորապես` հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորում եւ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի խրախուսում են անհանդուրժողականության սերմանումը Հայաստանում:

Անընդունելի ենք համարում մայիսի 21-ին «Բազմազանության շքերթի» մասնակիցների վրա հարձակումը Երեւանի կենտրոնում եւ ընդհանրապես բռնությամբ որեւէ դիրքորոշում արտահայտելու փորձերը: Անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների վճռական արձագանքը բռնության կոնկրետ դրսեւորումների նկատմամբ: Մինչդեռ ոստիկանությունը անտեսում է անթաքույց այլատյացություն քարոզող անձանց կողմից DIY ակումբի սեփականատեր Արմինե (Ծոմակ) Օգանեզովայի հանդեպ իրականացվող հետապնդումների մասին ահազանգերը:

Առավել մտահոգիչ է, որ անհանդուրժողականություն եւ այլատյացություն քարոզողների շարքում հայտնվել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` իշխանության մաս կազմող եւ խորհրդարանում ներկայացված: Մասնավորապես, անընդունելի են նշված միջադեպերի առնչությամբ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի, ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունները:

Հայաստանում անհանդուրժողականության տարածման այս գործընթացը, որը խրախուսվում է նաեւ քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից եւ ուղեկցվում է բռնության դրսեւորումներով, ծանր հետեւանքներ կարող է ունենալ հայ հասարակության ու պետության համար: Այլատյացությունն ազգային արժեքների հետ կապելու, ավելին` դրանցով հիմնավորելու բոլոր փորձերը, ազգային շահը մարդու իրավունքներին հակադրելը կհանգեցնեն երկրում նորանոր բաժանարար գծերի առաջացմանը: Մենք գտնում ենք, որ ազատությո՛ւնն ու արդարությո՛ւնն են իրական ազգային արժեքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքն ու նրանց պաշտպանվածությունն է իրական ազգային շահը: Կոչ ենք անում հասարակության առողջ ուժերին համախմբվել եւ իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ այլատյացության ծավալման վտանգավոր միտումների:

  1. Ընկել է երրորդ հարկից ու մահացել
    Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ցած ընկել:
    11:31 22/05/2013
  2. Ազնավուրը չի պատրաստվում թուրք երեխա որդեգրել
    «Շառլ Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե աշխարհահռչակ երգիչը պատրաստվում է թուրք երեխա որդեգրել։
    09:23 22/05/2013
  3. Գալուստ Սահակյան. Եթե ծեծում ես, պիտի թողես, որ լացեն
    Մեր պայմանավորվածությունը այն էր, որ լևոնիկները շոուի չվերածեին, դրա պատճառով էլ պետք է դեմ քվեարկեինք:
    08:27 22/05/2013
  4. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  5. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  6. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  7. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  8. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  9. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  10. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013