Այսօր խորհրդարանը կիսադատարկ վիճակում էր. խորհրդարանում հանդիպած պատգամավորներին միայն մատերի վրա կարելի էր հաշվել. այնտեղ էին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը, նաեւ՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու մի քանի ԲՀԿ-ականներ, որոնք էլ խորհրդակցություն էին անցկացնում: Ոչ ՀՀԿ-ից, ոչ ՕԵԿ-ից այդպես էլ մարդու չհանդիպեցինք:
ԱԺ-ում դեռեւս հայտնի չէ, թե որն է լինելու Հայ Ազգային Կոնգրես դաշինքի խմբակցության աշխատասենյակը. նրանց համար տարածք չի առանձնացվել: Սակայն ենթադրվում է, որ առաջիկա օրերին այդ հարցը լուծում կգտնի: Մինչ այդ, արդեն հանված էին այս անգամ չընտրված պատգամավորների աշխատասենյակների ցուցատախտակները:
