ԱՄՆ ՄԶԳ հետ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 14:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով:

Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID-ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:

Վարչապետ Սարգսյանն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը:

Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

  1. Արմեն Աշոտյանն ընդդիմությանը համեմատեց Լասկովի մայի գաստրոլների հետ
    Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
    13:47 22/05/2013
  2. Ոստիկանության հայտարարությունը Վերջին զանգի կապակցությամբ
    Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
    13:45 22/05/2013
  3. Էլ ինչ կա անձնական բարեկեցությունից բացի
    ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կառավարությունն այս ծրագիրն էլ է ձախողելու, քանի որ նույնությամբ կրկնվում է նախորդ ծագիրը:
    13:32 22/05/2013
  4. «Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք»
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ լավ է վերաբերվում կառավարության գործունեության ծրագրին, որը վերջին օրերին քննարկվում է ԱԺ-ում:
    13:08 22/05/2013
  5. Սամվել Ալեքսանյանը փախուստի է դիմել
    Սամվել Ալեքսանյանը վերջին երկու օրերին Ազգային ժողովում պարբերաբար լրագրողների կողքով անցնելիս ասում է. «Չեմ խոսում ձեր հետ, ինձ հարցեր չեք տալիս»:
    12:41 22/05/2013
  6. Ազգային ժողովը դեմ քվեարկեց Ժառանգության նախագծին
    Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ մերժեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտարական օրենսգրքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
    12:18 22/05/2013
  7. Նշանակումներ Մայր Աթոռում
    Գարեգին Բ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
    12:16 22/05/2013
  8. ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին
    Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ
    12:12 22/05/2013
  9. Ընկել է երրորդ հարկից ու մահացել
    Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ցած ընկել:
    11:31 22/05/2013
  10. Ազնավուրը չի պատրաստվում թուրք երեխա որդեգրել
    «Շառլ Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե աշխարհահռչակ երգիչը պատրաստվում է թուրք երեխա որդեգրել։
    09:23 22/05/2013