«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյան

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 22:02

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական կայքերից: Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:

Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասաց նա:

Հանրային խորհրդի նախագահին զարմացնում է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:

Մանուկյանը նկատում է, որ եթե նախկինում այդ ամենն աննկատ էր անցնում, ապա այսօր հատկապես երիտասարդությունն իր բողոքի ձայնը բարձրացնում է, որի շնորհիվ հասարակությունն իրազեկ ու մասնակից է լինում պայքարին. «Առաջ մարդիկ հիասթափված ու հոգնած էին, երկրի ղեկավարությունն անհանդուրժողական էր, պայքարները թվում էին անիմաստ, և մեր աչքի առաջ մենք կորցրինք մեր հին Երևանը»,-ասաց նա:

Նրա համար նույնպիսի հանցագործություն էր, օրինակ, տրամվայը հանելը. «Մի օր պետք է պարզել, թե քանի՞ տասնյակ միլիոն դոլլաներ են աշխատել տրամվայի գծերի մետաղը դրսում վաճառելով և ի՞նչ օգուտ են բերել Երևանին, այն դեպքում, երբ աշխարհի շատ քաղաքներում նոր են տրամվայ անցկացնում, իսկ այն երկրներում, որտեղ եղել են, պահպանվել են»,-նշեց նա:

Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն. «Հազիվ վերջացավ Մաշտոցի պուրակի հարցը, առաջ եկավ այս մեկը, ընդ որում, սա ավելի ծանր դեպք է, որովհետև ժամանակավոր կրպակը մի բան է, հուշարձան քանդելը և դրա փոխարեն ինչ որ ստանդարտ բան կառուցելը լրիվ այլ բան, չնայած դեռ հայտնի էլ չէ, թե այնտեղ ինչ է նախատեսվում»,-նշեց նա:

Մանուկյանը նաև հայտնեց, որ Փակ շուկայի հարցն առաջիկա օրերին քննարկման է դրվելու Հանրային խորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի:

  1. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն, գյուղացիները կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  2. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  3. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  4. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  5. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  6. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  7. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  8. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  9. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  10. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013