Մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 17:49

Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոս հավելաճ:

Այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.5 տոկոս:

Պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնանկումն, ըստ պաշտոնական վիճակագրության, պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի և ձվի գների նվազմամբ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 20.2 տոկոս, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`15.5 տոկոս գնանկում:

Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարվա նույն ամսին Հայաստանում շաքարավազի գինն աճել է 15.4 տոկոսով: Իսկ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ ԱՎԾ-ն շաքարավազի շուկայում 1.2 տոկոս գնանկում է արձանագրել:

  1. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  2. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013
  3. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013
  4. Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
    Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
    14:49 23/05/2013
  5. Տիգրան Սարգսյան. Այս 4-5 տարիները պետք է ժողովուրդը վայելի
    Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
    14:41 23/05/2013
  6. «Հայազն» կուսակցությունը հրավիրում է մասնակցել ճամբարին
    «Հայազն» կուսակցությունը հրավիրում է Հմասնակցելու 2013թ. հուլիսի 20-30ը Արցախի ազատագրված տարածքի գեղատեսիլ բնության գրկում կազմակերպվող ուսուցողական բանակումին (վրանային ճամբար):
    14:06 23/05/2013
  7. Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով
    Գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։
    14:05 23/05/2013
  8. «Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու ա, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց»
    «Ես գոհ եմ իմ ընկերոջից, Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին՝ ասելով, որ հլը դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ»:
    13:50 23/05/2013
  9. «Դուք այսօր հնարավորություն ունեք քննարկել վարչապետի եկամուտները, ծախսերը»
    «Առաջին հերթին, հարգելի գործըկներներ, եկեք մի հատ ֆունդամենտալ փոփոխություն արձանագրենք ձեզ հետ միասին»:
    13:44 23/05/2013
  10. Վարչապետը հեգնեց Ազգային ժողովին. Ծրագիրն ընդունվեց
    Ազգային ժողովն այսօր 76 կողմ և 41 դեմ ձայներով ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը:
    13:24 23/05/2013