ԲՀԿ նախարարները կհանգստանան

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 13:17

Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն այսօր կառավարությունում լրագրողների հերցին ի պատասխան ասաց, որ դեռ որոշված չէ, թե ինչ գործունեություն է ծավալելու հետագայում:

«Կհանգստանանք, հետո կորոշենք ինչ ենք անելու»,- ասաց նա` կառավարության նախորդ տարիների աշխատանքը գնահատելով դրական:

Հարցին, թե չի՞ ափսոսում, որ հրաժեշտ է տալու նախարարի պաշտոնին, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Դե քաղաքական որոշում ա կայացված, հիմա արդեն դրանք մեկնաբանելը, ես կարծում եմ, իմաստ չկա: ԲՀԿ-ն իրա հայտարարույթունը տվել ա, և մեկնաբանելու խնդիր ես չեմ տեսնում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը նույնպես չգիտի իր անելիքը: «Առաջիկա երեք ամիսները հանգստանալով կանցկացնեմ, որից հետո կորոշվի: Համենայնդեպս գործազուրկ չեմ լինի»,- ասաց նա` ԲՀԿ գործիչների նախորդ տարիներ աշխատանքին «գերազանց» հնահատական տալով: Հարցին, թե պատկերացնո՞ւմ էր, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի կուրս կընտրի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, և մենք կխոսեքն այդ ժամանակ»:

Կառավարության այսօրվա նիստի վերջում Վարդան Վարդանյանը ԲՀԿ-ական նախարարների անունից շնորհակալություն հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանին և մյուս նախարարներին` նախորդ հինգ տարիների համատեղ գործունեության համար: Վարչապետն էլ նկատեց, որ ԲՀԿ-ական գործընկերներն իրենց հետ միասին կառավարության ծանր լուծը տարել են իրեցն ուսերին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է նախարարների մանդատներից: Կուսակցության մանդատով նախարարների թիվը 4-ն էր` աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:

  1. Երեւանում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
    Մայիսի 25-ին, ժամը 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ
    14:06 24/05/2013
  2. Պաշտոնյաները կաջակցեն արմավիրցիներին անձնական միջոցներից
    Իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
    13:46 24/05/2013
  3. Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը
    Մայիսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանում հանդիսավորությամբ բացվեց համայնքի համար երկու կարեւորագույն ծրագիր
    13:23 24/05/2013
  4. Որտեղ է դնում զրոն Գալուստ Սահակյանը
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ճեպազրույցների ժամանակ ասաց, որ մտքի հեղափոխությունն աստիճանական գործընթաց է:
    13:17 24/05/2013
  5. Լեւոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանի առիթով. «Բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում
    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց, որ ուզում է սկսել մի սենսացիոն հայտարարությունից, որ երեկ բացահայտվեց ԱԺ-ում:
    12:42 24/05/2013
  6. Հովհաննես Մարգարյան. «Հույսի ու հավատի կորուստն է, որ արտագաղթը հասել է մեծ չափերի»
    «Երկրում գաղջ մթնոլորտ կա՞» հարցին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Հիսուն-հիսուն»:
    12:13 24/05/2013
  7. «Գալուստ Սահակյանը գցեց նախագահի դերն ու նշանակությունը»
    «Սա ծրագիր չէ, սա լավագույն դեպքում հռչակագիր է, որն իր մեջ պարունակում է մշուշոտ ապագա ունեցող երկրի տեսլական»:
    12:05 24/05/2013
  8. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա
    Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները
    11:53 24/05/2013
  9. «Այս համակարգի կարևորագույն լծակներն են կոռուպցիան, ստվերն ու մենաշնորհները»
    Անդրադառնալով կառավարության ծրագրին, որն ԱԺ-ն ընդունեց, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ որևէ ծրագիր այս համակարգին հակացուցված է:
    11:33 24/05/2013
  10. Բագրատյանն ու Նազարյանը վիճեցին քննարկման ժամանակ
    Ազգային Ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վիճեցին:
    09:39 24/05/2013