Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունը մայիսի 31-ի նիստում հավանություն է տվել «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է բնակարանը սեփականության իրավունքով փախստականին հատկացնելու դիմումի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Փախստականների դիմումի ժամկետը երկարացվել է
- Ներքին կյանք - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 13:03
