Ֆրանսիացի Սենատորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

    • Ներքին կյանք - Շաբաթ, 26 Մայիսի 2012, 18:23

Երկօրյա  այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատվիրակության անդամները մայիսի 26-ին այցելելով Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Սենատորներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում։ Ֆիլիպ Մարինին գրառեց.«Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը։ Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից ծնվեցին երկրորդ աշխարհամարտի արհավիրքները»։

Դատապարտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` Ֆիլիպ Մարինին նշեց. «Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը»։

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

  1. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  2. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  3. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  4. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  5. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  6. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013
  7. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013
  8. Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
    Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
    14:49 23/05/2013
  9. Տիգրան Սարգսյան. Այս 4-5 տարիները պետք է ժողովուրդը վայելի
    Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
    14:41 23/05/2013
  10. «Հայազն» կուսակցությունը հրավիրում է մասնակցել ճամբարին
    «Հայազն» կուսակցությունը հրավիրում է Հմասնակցելու 2013թ. հուլիսի 20-30ը Արցախի ազատագրված տարածքի գեղատեսիլ բնության գրկում կազմակերպվող ուսուցողական բանակումին (վրանային ճամբար):
    14:06 23/05/2013