ՀՀ Ոստիկանության շնորհավորանքը շրջանավարտներին

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 25 Մայիսի 2012, 12:13

Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:

Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:

Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:

Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ:

Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:

Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:

Աստված ձեզ պահապան:

  1. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013
  2. Հուլիսի 1-ից բարձրանալու են միայն մինչեւ 45 հազար դրամ աշխատավարձերը
    Ասատրյանը պարզաբանեց, որ բարձրացվելու են մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերը:
    14:57 19/06/2013
  3. Առաջին քայլը՝ Երևանում ֆրանսիական լիցեյի բացման գործում
    Նախաձեռնությանը հետևողականորեն աջակցելու համար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
    14:41 19/06/2013
  4. Երկարաձգվում է ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը
    Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը:
    14:33 19/06/2013
  5. Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Հանրապետության տարածքում` հունիսի 20-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    14:32 19/06/2013
  6. Շարմազանովը կրկին հիշեց տատին
    «Դիլիջանի միջազգային դպրոցի հարցի քննարկումը նման է, թե ով ավելի վատ կներկայացնի Գյուլնազ տատին»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
    14:18 19/06/2013
  7. Գալուստ Սահակյան. Հովիկն ու Տիգրանը պայքարում են, որ ինչ անեն
    «Ես որևէ բան ոչ իրավունք ունեմ համարելու, ոչ էլ այդ ինֆորմացիային եմ տիրապետում, ոչ էլ հավատում եմ այդ շոուներին, որոնք կազմակերպվում է»:
    13:48 19/06/2013
  8. «Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ եւ Կճոյանի օրհնությամբ «քցել են» Ռուբեն Վարդանյանին»
    Նա նշեց, որ հավանաբար իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավատացրել են, որ հարցը կլուծվի, փողը կվերադարձվի, բայց ըստ ամենայնի նրա համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին
    13:07 19/06/2013
  9. ՍԴ մամուլի քարտուղարը հերքում է
    Տեղեկացնում եմ Ձեզ, որ Գ. Հարությունյանը երբեւէ վայրի կենդանի չի պահել ու չի պահում
    12:59 19/06/2013
  10. Սարյանի թանգարանում մարդկային և նյութական վնասներ չկան
    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
    12:11 19/06/2013