ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ս.թ. մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Աշգաբադ
- Ներքին կյանք - Ուրբաթ, 25 Մայիսի 2012, 11:01
