Հիմնադրվել է «Քենդլ» կենտրոնը

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 14:44

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը։ Հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը և կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական և գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և այլն։

«Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, և նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն: Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, և իմ կարծիքով՝ այս կենտրոնը բավական հեռանկարային է։ Մենք նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ նախորդ ամիս այցելել ենք այդ կենտրոն։ Տեղում հնարավորություն ունեցանք ծանոթանալ հեռանակարային ծրագրերին, որոնք այսօր կան հիմնադրամում։ Այս որոշումը հիմնադրամին հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել և կայացնել այդ կենտրոնը», հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

  1. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  2. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  3. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  4. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  5. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  6. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  7. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  8. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  9. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  10. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013