ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 12:29

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

Քույրեր, եղբայրներ,

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:

Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում “Բարգավաճ Հայաստանը” ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:

  1. «Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ եւ Կճոյանի օրհնությամբ «քցել են» Ռուբեն Վարդանյանին»
    Նա նշեց, որ հավանաբար իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավատացրել են, որ հարցը կլուծվի, փողը կվերադարձվի, բայց ըստ ամենայնի նրա համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին
    13:07 19/06/2013
  2. ՍԴ մամուլի քարտուղարը հերքում է
    Տեղեկացնում եմ Ձեզ, որ Գ. Հարությունյանը երբեւէ վայրի կենդանի չի պահել ու չի պահում
    12:59 19/06/2013
  3. Սարյանի թանգարանում մարդկային և նյութական վնասներ չկան
    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
    12:11 19/06/2013
  4. ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության մեկնաբանությունը
    ԱՐՄԵՆԱԼ գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին
    11:34 19/06/2013
  5. Գագիկ Հարությունյանի արջը փախել է եւ վնասել մարդկանց
    Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
    10:16 19/06/2013
  6. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  7. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  8. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  9. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  10. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013