Հրդեհ ՀՀԿ շենքում

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 22 Մայիսի 2012, 18:03

Այս պահին ուժեղ հրդեհ է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, Սերժ Սարգսյանի աշխատասենյակի ուղղությամբ: Ժամանել են մի քանի հրշեջ մեքենաներ: Այրվում է շենքի տանիքը: 

Հրշեջ խմբերի թիվը գնալով ավելանում է:

Հարեւանությամբ գտնվող կիսակառույցի բանվորները մեր թղթակցին ասել են, որ ՀՀԿ գրասենյակի շենքից լսվել է պայթյունի ձայն, որից հետո սկսել է տանիքից ծուխ բարձրանալ:

Մինչ հրշեջները փորձում էին մարել շենքի ճակատային հատվածի հրդեհը, կրակը անցել էր ՀՀԿ նախագահի աշխատասենյակի ու երկրորդ հարկում գտնվող դահլիճի կտուրի հատված: Ի դեպ, սա հենց այն դահլիճն է, որտեղ ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի նիստերն է անցկացնում:

Դեպքի վայր են ժամանել երկու շտապօգնության մեքենա: Ըստ ոստիկանության ներկայացուցիչների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Այստեղ են ժամանել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արմեն Մարտիրոսյանը:

Ժամը 18.50. Հրշեջ մեքենաները մարել են հրդեհը եւ հեռացել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մեր թղթակցին ասել է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 10 մեքենա: Հրշեջները գործել են գրագետ, շենքին մեծ վնաս չի եղել: Այրվել է միայն տանիքի հատվածը, որի մակերեսը հայտնի կդառնա ավելի ուշ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին: Առայժմ հրդեհի առաջացման վերաբերյալ վարկածներ չկան:

Նա ասել է նաեւ, որ պայթյունի մասին իրենք տեղեկություն չունեն, հնարավոր է՝ տանիքում բռնկված հրդեհից ճարճատյուն է եղել, որը պայթյունի տպավորություն է թողել: 

  1. Վարչապետի տառապանքներն անիմաստ չանցան
    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած կառավարության ծրագրին.
    09:34 21/05/2013
  2. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  3. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  4. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  5. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  6. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  7. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  8. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  9. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  10. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013