Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձյալ անդրադարձավ պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակին: Նա տեղեկացրեց, որ այդ ծառայությունների որակը պարզելու ուղղությամբ շարունակվում է 15 գերատեսչություններում մոնիթորինգ իրականացվել: Մոնիթորինգն ընթացքի մեջ է, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ըստ գերատեսչությունների կամփովեն արդյունքները:
“Բազմաթիվ ոլորոտներում կա առաջընթաց, բայց դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկները դեռևս ուժի մեջ են: Դեռևս կա կողոպուտ, կաշառքներ են վերցնում այս կամ այն տեղեկանքը ստանալու համար”,- տեղեկացրեց վարչապետը:
