Մայիսի 15-ին, ժամը 15.40-ին Լոռու մարզի Գարգառ գյուղից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է գյուղի տարածքում գտնվող և Մ-3 միջպետական ավտոճանապարհը միացնող կամրջի հենասյուներին հարակից պատվարը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գարգառ գետի վրա կառուցված կամրջի (50մx8մ, հենված 4 հենասյուների վրա) հենասյուների հիմքերն ամուր պահելու նպատակով կամրջից 15 մ հեռավորության վրա կառուցվել է 12 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ պատվար: Գետի վարարման հետևանքով նշված պատվարը փլուզվել է:
