Մայիսի 15-ի երեկոյան կրկին հարձակում է եղել DIY ակումբի վրա: Epress.am-ը, հղում անելով իրավապաշտպան Լալա Ասլիկյանին, գրում է, որ մի քանի երիտասարդներ թքել են փաբից ներս, վառել պատերին ամրացված «Ոչ ֆաշիզմին» գրությամբ պաստառները:
Տեսախցիկները ֆիքսել են հարձակման պահը: Փաբի տերը դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին 2 երիտասարդներ պայթուցիկ նյութ էին նետել ակումբի մեջ:
