Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 15 Մայիսի 2012, 20:34

Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ:

Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:

Ցավով արձանագրվեց նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Այս առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական տրվեց Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաև Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հույս հայտնեց, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին և բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ և զերծ պահելու փլուզումներից:

Ժողովին քննության առնվեցին թեմերի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ` կապված եկեղեցապատկան կալվածքների հետ: Այս առնչությամբ հանձնարարական տրվեց թեմակալ առաջնորդներին հետևողական աշխատանք իրականացնելու` ամբողջացնելու թեմերում առկա եկեղեցապատկան կալվածքների գույքագրումը և միջոցներ ձեռնարկելու դրանց պահպանության և առավել նպատակային և արդյունավետ օգտագործման համար: Հանձնարարվեց նաև արագացնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին իրավականորեն չպատկանող, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող այն եկեղեցիների և սրբավայրերի ցանկագրման և ներկայացման գործընթացը, որոնք անհրաժեշտ են թեմերին գործունեության արդյունավետ իրականացման համար:

Գերագույն հոգևոր խորհրդին տեղեկացվեց, որ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է նաև Տավուշի թեմի առաջնորդ:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013