150 ընտանիք բնակվում է վթարային շենքում

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 14 Մայիսի 2012, 18:29

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող չորրորդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչներին խոստացել են այս տարի լուծել բնակարանային հարցերը: Բնակիչներն ասում են, որ հույսով սպասում են իրենց նոր բնակարաններին: 2008 թվականից շենքի բնակիչները պայքարում են իրենց վերաբնակեցման համար, սակայն համապատասխան ֆինանսավորում չի հատկացվում այդ նպատակով:

Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ հատկացրել էր ֆինանսավորման իր չափաբաժինը: Անհրաժեշտ գումարի մի մասն էլ պետք է հատկացներ կառավարությունը, որպեզի երկու նոր շենք կառուցվի այս ընտանիքների վերաբնակեցման համար, սակայն հատկացում չի եղել:

Շենքի բնակիչներն ապրում են անմարդկային պայմաններում և ասում, որ վախը սրտներում են գիշերն անկողին մտնում: «Մեր պաշտոնյաները, որ մի գիշեր ըստեղ քնեն ու էս շենքի ճռռոցը լսեն, դա հերիք ա, որ մի քանի ամիս սթրես տանեն»,- ասում են մարդիկ: Վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ շենքի բանկիչներն ուժեղ ցնցումներ են զգացել: Նրանք դժգոհում են, որ տարիներ շարունակ աշխատել են այս պետության համար, սակայն պատասխան դեռ չեն ստանում:

«Դրա պատասխանին ենք սպասում, գոնե չնչին մասով մեզ փոխհատուցեն»,- ընդգծում են նրանք:

Հանրակացարանի բնակչությունը դժհոգում է աշխատատեղերի պակասից: Մարդիկ ասում են, որ եթե գոնե նորմալ վարձատրվող աշխատանք ունենային, կգնային և այլ շենքերում վարձակալությամբ կբնակվեին:

Շենքի ճաքերն ի հայտ են եկել դեռևս 90-ական թվականներին, իսկ պատճառն այն է, որ հանրակացարանը 70-ական թվականներին գրունտային ջրերի վրա է կառուցվել: Բնակիչներն արդեն անգիր են արել մասնագիտական եզրակացությունները և շտապում են տեղեկացնել, որ այդ տարածքում անգամ չէր կարելի կառուցել չորս հարկանի շենք, իսկ հանրակացարանը 8 հարկանի է:

Շենքն սպասարկող «Լույս» համատաիրության նախագահ Ալբերտ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է այս տարի անպայման լուծել շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը: Բնակիչների գրությունն այսօր գտնվում է կառավարության վերահսկողական բաժնում: Դրանով Ալբերտ Գևորգյանն ու բնակիչները 1 մլրդ դրամ են պահանջում կառավարությունից, որպեսզի ավարտին հասցվեն Սիսակյան փողոցի անավարտ շենքի շինաշխատանքները և մեկ նոր շենք կառուցվի Մարգարյան փողոցում: Այդ շենքերում, բայցի վերոնշյալ ընտանիքներից, հնարավոր կլինի վերաբնակեցնել նաև մյուս վթարային շենքերի բնակիչներին:

Նշենք, որ Երևանում կա չորրորդ կարգի վթարային 10 շենք, որոնցից, քաղաքապետարանի որոշմամբ, առաջնահերթ պետք է լուծում տրվի հենց այս շենքի բնակիչների խնդիրներին:

Նոր Արեշի 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող հանրակացարանում 150 ընտանիք է բնակվում` 500 մարդ, որոնց մի մասը երեխաներ են:

  1. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  2. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  3. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  4. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  5. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  6. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  7. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  8. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  9. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013
  10. ԲՀԿ խմբակցության պատգամավորն իրեն անկիրթ է պահել
    ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
    14:41 20/05/2013