ՀԴԿ հայտարարությունը

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 14 Մայիսի 2012, 17:44

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը իր շնորհակալությունն է հայտնում այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվեցին մեր կուսակցությանը` գիտակցելով համակարգի փոփոխության անհրաժեշտությունը և անխուսափելիությունը: Դրա հետ մեկտեղ ՀԴԿ-ն, համարելով իր կատարած աշխատանքը ոչ բավարար, որոշակիորեն կվերանայի իր մոտեցումները և գործելակերպը` կուսակցության ծրագրային հիմնադրույթները իրականացնելու համար:

Ցավով նշում ենք` ԱԺ 2012թ. ընտրությունները հաստատեցին այն կանխատեսումը, որ Հայաստանի հասարակության զգալի մասը ընտրություն է կատարում` անտեսելով կուսակցությունների կողմից ներկայացված ծրագրերն ու գաղափարները` չտարբերելով դրանց առանձնահատկությունները: Ընտրություններն առանց ընտրախախտումների, ընտրակաշառքի, արդար ու ժողովրդավարական նորմերով անցկացնելու առատ խոստումները չիրականացան: Հատկապես, որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի և իշխանական ռեսուրսի համատարած օգտագործումը նենգափոխեց քաղաքական-գաղափարական պայքարի իրական բնույթը:

Ափսոսանք ենք հայտնում, որ մեր ժողովրդի մի զգալի մասը բաց թողեց համակարգը փոխելու, սոցիալական պատասխանատվության պետության ուղեգիծ դուրս գալու ընձեռված շատ կարևոր հնարավորություն:

Միևնույն ժամանակ ահազանգում ենք` հասարակության մեջ վարակի ուժ ստացած երևույթը` ընտրությունները իբրև առք ու վաճառքի առարկա ընկալելը, օրհասական խնդիր է դարձել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից:

Այն անտրամաբանական իրողությունը, որ աղքատության շեմին հասած մարդը մեկօրյա ապրուստը ապահովելու համար վերստին քվեարկում է իրեն հալածողին, առաջին հերթին պետք է խիստ մտահոգի իշխանություն ձևավորող ուժերին: Հակառակ պարագայում կգա ավելի ուժեղ ահաբեկող ու կաշառք տվող, և այդ ուժերը կառերեսվեն իրենց ստեղծած իրողության հետ:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ

  1. Հերթական սկանդա՞լն է հասունանում. ո՞ւր է «կորել» իրանական գազը
    Իրանական FARS գործակալությունն անդրադարձել է Հայաստան գազի արտահանման հարցին:
    14:27 20/06/2013
  2. Բազմիմաստ ակնարկներ ԱԺ նախագահին
    Երեկոն չի հասցնում լինել ձանձրալի, եւ Հայաստանում իրավիճակը ընտրական փուլից հետո ավելի մրցակցային է թվում, քան ընտրությունից առաջ էր:
    14:03 20/06/2013
  3. Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տուգանքների չափը
    Փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:
    13:35 20/06/2013
  4. Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ
    13:14 20/06/2013
  5. ԱԺ նախկին պատգամավորից տուժածները բողոքի ակցիա են արել
    Կառավարության ներկայացուցիչն այդուհանդերձ ասաց, որ կփորձեն հնարավորության սահմաներում աջակցել նրանց:
    12:03 20/06/2013
  6. Վարչապետի սենսացիոն հայտարարությունը
    Վարչապետը նշեց, որ երեք քաղաքական հայտարարություն է անում:
    11:51 20/06/2013
  7. Իշխան ձուկը – 2
    Հայաստանի խորհրդարանն ավարտեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը եւ ընդունեց ի գիտություն:
    10:55 20/06/2013
  8. Որտեղի՞ց բարձրաստիճան ոստիկանին դղյակն ու թանկարժեք մեքենաները
    Հայկական ժամանակ թերթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.
    09:25 20/06/2013
  9. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  10. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013