Վազգենը թեթեւացած շունչ կքաշի

    • Ներքին կյանք - Շաբաթ, 12 Մայիսի 2012, 18:17

2008 թ. նախագահի ընտրությունների ժամանակաշրջանում իրենց պահվածքի համար Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ հրապարակային դատապարտվեցին Սերժ Սարգսյանի «հաճախորդը» դառնալու համար: Նրանց ուղղված մեղադրանքը բավական ազդեցիկ էր՝ Սարգսյանի ճամբար անցնելով, նրանք փորձել են լեգիտիմացնել կեղծված ընտրությունը:

Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը, որն ի դեպ մտնում է Կոնգրեսի կազմի մեջ, Կոնգրեսի կողմից մանդատներից չհրաժարվելու կապակցությամբ այսօր տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «...Ապօրինի ընտրության օրինականացման այդ դավաճանական գործընթացը սկսեց ՀԱԿ հիմնադիր սկզբունքները վաղուց անտեսած ՀՀ Առաջին Նախագահը, որը... հանգիստ և վերջնականապես  հանգրվանեց իր սիրելի ԱԺՄ սիրելի առաջնորդի կողքին»:

Նկատի ունի Վազգեն Մանուկյանին, որի հետ Տեր-Պետրոսյանին իսկապես կապում են «ջերմ հուշեր»:

Ի դեպ, մինչեւ 2008 թ. նախագահի ընտրությունը, Վազգենն ու Լեւոնը հանդիպել ու երկար զրուցել էին, բայց Վազգենն այդպես էլ նրան չէր ներել 1996 թ. նախագահի ընտրությունը: Այն ժամանակ իշխանությունը խոստովանեց, որ Լեւոնը չէր հաղթել, սակայն պնդում էր, որ «Վազգենն էլ չէր հաղթել»: Այսինքն, Լեւոն-Վազգեն ընտրությունը, ըստ պաշտոնական տեսակետի, փաստորեն ավարտվել էր ոչ ոքի: Այդպիսի բան երեւի միայն Հայաստանում է հնարավոր, ընտրությունների ժամանակ, ինչպես ասենք «ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը»:

Ահա այսպիսի բաներ: Հիմա Վազգեն Մանուկյանը, եւ մյուս «հաճախորդները» հանգիստ շունչ կքաշեն: Հիմա Լեւոն-Վազգեն մրցամարտում կրկին ոչ ոքի է՝ ինչ վերաբերում է թե նախագահի ընտրությանը, թե Սերժ Սարգսյանի «հաղթանակը» լեգիտիմացնելուն:

Ի դեպ, Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը ստեղծվել է 1996 իրադարձություններից հետո:

  1. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  2. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  4. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  6. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  7. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  8. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  9. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  10. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013