Այս տարվա նախորդ 4 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնածների թիվը դարձյալ գերազանցում է ժամանածների թվին: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն` վերոնշյալ ժամանակահատվածում օդանավակայանով Հայաստանից մեկնել է 238 406, մարդ` նախորդ տարվա նույն ամիսների 222 650-ի փոխարեն: Իսկ օդանավակայանով Հայաստան ժամանածների թին այս տարվա առաջին 4 ամիսներին կազմել է 192 109` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180 640-ի փոխարեն:
Գյումրիի Շիրակ օդանավակայանով այս տարի երկրից մեկնել է 11 548, ժամանել` 7 814 մարդ:
