Lragir.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի էր ունեցել ավտովթար: Սիմոնյանների ընտանիքի 4 տարեկան տղային անձնական օգտագործման Ռենջ Ռովեր ավոտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ոստիկանության Արարատի տարածքային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրը: 4 տարեկան տղան ծնողների 5 տարի սպասված առաջնեկ և մինուճար երեխան էր, ով մահացել էր ավտովթարից:
Ոստիկանությունն այդպես էլ որեւէ ընթացք փաստացի չի տվել այս գործին: Ավելին, մեր տեղեկություններով, Արսեն Աբրահամյանի դուստրը ներկայում գտնվում է արտասահմանում, բուժման նպատակով:
Նշենք, որ Արսեն Աբրահամյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականն է: Ժամանակին նա եղել է Նոր նորքի ոստիկանապետը եւ այդ պաշտոնից հրաժարական էր տվել սկանդալային մի պատմությունից հետո:
