Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար ԲՀԿ-ն պահանջում է ևս երկու նախարարական պորտֆել: Ներկայում ԲՀԿ-ն ունի չորս նախարարական և երկու մարզպետական պորտֆել:
Մեր տեղեկություններով, դրա դիմաց ՀՀԿ-ն պահանջելու է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ նախագահի առաջիկա ընտրությանը աջակցում է Սերժ Սարգսյանին, ինչպես արձանագրվել է կոալիցիոն գործող հուշագրում, եւ ինչի մասին ակնարկել է Գալուստ Սահակյանը:
