Ծառուկյանը «մաքրում» է ցուցակը

    • Ներքին կյանք - Շաբաթ, 12 Մայիսի 2012, 09:53

Ժողովուրդ թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ իր կուսակցության ակտիվի հավաք է հրավիրել և հայտարարել, որ բոլոր այն ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, Աժ պատգամավորի մանդատ չեն ստանա: Եվ այս տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանը ստիպել է մի շարք ԲՀԿ-ականների, որպեսզի հրաժարականի դիմումներ գրեն:

Դիմում գրողներից առաջինը եղել են ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ու եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի, անհայտ է լինելու նրանց ճակատագիրը: Որոշված չէ նաև Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական ապագան: Ծառուկյանը նրա մասով երկմտում է: Պատգամավոր չեն լինելու նաև ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը, Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն: «Արսօյլ»-ի տնօրեն, նախկին պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը ևս պատգամավորի մանդատ չի ստանա: Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի ապագան ևս դեռ օդում կախված է:

ԲՀԿ ընտրացուցակի 26-րդի համար` Մարինե Բոգդանյանը, Աժ պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական Արշակ Մխիթարյանը` Բռլյանտի Արշակը, և Շուշանիկ Հակոբյանը ևս պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել: Սարգիս Ավետիսյանը Վազգեն Պողոսյանը, Սուսաննա Հակոբյանը, Արայիկ Ալեքսանյանը, Դիանա Ղուկասյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վեներա Գյուլինյանը, Հայկ Խաչատրյանը, Տիգրան Մանուկյանը, Արսեն Աղաբաբյանը, Արմեն Այվազյանը, Արմեն Ավետիսյանը, Ռուզաննա Գևորգյանը, Տաթևիկ Շորխյանը, որոնք ԲՀԿ ընտրացուցակում անցողիկ տեղեր էին զբաղեցնում, հրաժարականի դիմումներ են գրել:

Այլևս խորհրդարանում չեն լինի նաև Աժ պատգամավորներ Մխիթար Հարությունյանը, Վահագն Մախսուդյանը: Իսկ քաղաքաշինության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Արա Արամյանը ամենայն հավանականությամբ որէէ նախարարությունում փոխնախարար կնշանակվի: Պատգամավորական մանդատից հրաժարական է տվել նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Հրաժարականի դիմումներ են գրել նաև ԲՀԿ-ական երկու մարզպետները` Նվեր Պողոսյանն ու Սերգեյ Բագրատյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բագրատյանի աշխատանքից Ծառուկյանը գոհ է, իսկ Պողոսյանից` ոչ: Թերթը նշում է, որ հավանաբար կրկին պատգամավոր կդառնա նաև Արագած Ախոյանը:

Եվ այսպես, ըստ Ծառուկյանի որոշման` իրենից բացի, խորհրդարան կմտնեն Վարդան Օսկանյանը Գուրգեն Արսենյանը, Նաիրա Ջոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Թամար Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Աբրահամ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը, Արսեն Ավագյանը, Բազմասեր Առաքելյանը:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013