Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ՀՀ-ում կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու խնդիրը կապ չունի հայաստանյան իրականության հետ: «Կձեւավորվի, չի ձեւավորվի, ով որտեղ նշանակված կլինի՝ կարեւոր չէ: Դա ՀՀ-ում չի որոշվում: Գործընթացներն ընթանալու են անկախ դրանից»,- նշեց Մանուչարյանը:
Նրա խոսքով, ներկայում անգլոամերիկյան պրոյեկտը, նայելով ստեղծված իրավիճակին ռուսների արձագանքին, անելու է այնպես, որ տպավորություն ստեղծի, թե ՌԴ-ն է ՀՀ-ում ձեւավորել իշխանություն, մինչդեռ իրական որոշումը կայացնելու են անգլոամերիկյան պրոյեկտի ներկայացուցիչները:
Ի դեպ, այս համատեքստում Մանուչարյանը նշեց, թե ԲՀԿ-ն ոչ թե պրոռուսական ուժ է, այլ՝ american dream-ի հայկական տարբերակ: Ըստ նրա՝ այնտեղ կան ռուսական կետեր, բայց հիմա ԲՀԿ-ն նման է american dream-ի: «Ինչ -որ մի կետի պատճառով աշխարհաքաղաքական կապ կա ՌԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Երբ այդ կետը փոխվում է, այդ կուսակցությունը մաքուր ամերիկյան է դառնում: Չքավոր ժողովրդին ասում են՝ եթե մտնես այստեղ, կստանաս ամեն ինչ, կապրես մեզ նման: Եվ բոլորը մտել են այդ բանը փնտրելու»,- նշեց նա:
