Արամ Սարգսյանի հայտարարությունը

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 12:46

Ինչպես հայտնի է, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը մայիսի 11-ին հանդես է եկել խորհրդարանի մանդատը վայր դնելու, ինչպես նաեւ առաջիկա օրերին հետագա անելիքի մասին ներկուսակցական քննարկումներ իրականացնելու, ու նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ գործակցությունը վերանայելու հնարավորության մասին հայտարարությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք  նրա հայտարարության ամբողջական տեքստը.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրավերին արձագանքելու համար եւ խնդրել, որ այսօր պահպանենք ճեպազրույցի ձեւաչափը ու իմ քաղաքական հայտարարությամբ ավարտենք մեր հանդիպում»,-ասաց նա:

«Ինչպես գիտեք ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից եւ հիմա պաշտոնապես հայտարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:

Կանխելով ձեր հարցադրումները` հայտարարում եմ նաեւ, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը:

Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը:

Լինելով թիմային գործունեության մարդ, չկարեւորելով սեփական հավակնությունների հաստատումը, ես արել եմ հնարավորն ընդհանրական հաջողության համար: Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք:

Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց քննարկումներից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համգումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի եւ մեր անցնելիք ճանապարհի մասին: Շնորհակալություն»:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013