Արամ Սարգսյանը վայր դրեց մանդատը

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 12:08

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը մայիսի 11-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ինչպես ասել էր նախապես, վայր է դնում խորհրդարանի մանդատը: Արամ Սարգսյանը նշել է, որ դա իր քաղաքական որոշումն է եւ այն չի կայացրել մանդատը Կոնգրեսի համամասնական ցուցակի որեւէ անդամի զիջելու համար: Արամ Սարգսյանը նշել է, որ այդ իսկ պատճառով էլ իր համար նշանակություն չունի, թե ով կլինի այդ մանդատով խորհրդարան գնացողը Կոնգրեսից:

Արամ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկումներ կլինեն հետագա գործունեության, անելիքի վերաբերյալ: Նա ասել է, որ չի բացառվում այդ քննարկումների արդյունքում Կոնգրեսից դուրս գալու որոշման կայացումը: Հանրապետություն կուսակցության ղեկավարը ասել է նաեւ, որ ինքը պատրաստվում է կուսակցության սեպտեմբերին կայանալիք համագումարում հանդես գալ Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումների վերաբերյալ ծրագրային ելույթով:

Արամ Սարգսյանն ասել է, որ քաղաքական դաշտում Հանրապետություն կուսակցությունը պատրաստ է գործակցել ցանկացած հասարակական եւ քաղաքական կազմակերպության հետ, բացառությամբ այն ուժերի, որոնք պատասխանատվություն են կրում Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի համար:

Խոսելով Հայ ազգային կոնգրեսի հետ տարաձայնությունների մասին, նա ասել է, որ դրանք առաջացել են նախորդ տարվա գարնանից: Հիշեցնենք, որ 2011 թվականի գարնանը Կոնգրեսը աննախադեպ բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում, ինչից հետո եղավ իշխանության հետ երկխոսությունը:

Արամ Սարգսյանը նշել է, որ Կոնգրեսի հետ իրենց տարաձայնությունը վերաբերում է թե ներքին հարցերին, թե արտաքին քաղաքականության խնդիրներին:

Նա նշել է, որ ինքն այդ մասին չէր բարձրաձայնում, որովհետեւ հասարակության համար ընթացիկ քաղաքական գործընթացում՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, շատ կարեւոր էր ընդդիմության համախմբվածությունը: Բայց այժմ այդ գործընթացը ավարտվել է, փաստում է Արամ Սարգսյանն ու նշում, որ դրա համար էլ իրենք բարձրաձայնում են տարաձայնության մասին:

Արամ Սարգսյանը նշել է, որ ցավոք Հայաստանի խորհրդրանը չդարձավ քաղաքական մարմին, հասարակության քվեն արտահայտող մարմին: Նրա խոսքով, հասարակության 90 տոկոսն ընդդիմադիր է, մինչդեռ խորհրդարանում ներկայացված է դրա մոտ 10-15 տոկոսը: Հանրապետություն կուսակցության նախագահը նշել է, թե չի վիճարկում խորհրդարանում աշխատելու Կոնգրեսի գործընկերների ցանկությունը, բայց ինքը համարում է, որ կարող է բերվող օրենքների մասին կարծիք արտահայտել նաեւ դրսում եւ գերադասում է մնալ հասարակության 90 տոկոս ընդդիմադիր հատվածի հետ փողոցում: Արամ Սարգսյանն ասել է, թե փողոցում պայքարի անհրաժեշտ քայլերը կլին են եւ հանրությունը կտեսնի դրանք:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրությանը Կոնգրեսը ստացել է, նախնական տվյալով, 7.1 տոկոս քվե: Արամ Սարգսյանը Կոնգրեսի համամասնական ցուցակում երրորդն էր: 

  1. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  2. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  3. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  4. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  5. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  6. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  7. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013
  8. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները. Լուսանկարներ, տեսանյութ
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  9. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնացին գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  10. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013