Ընդամենը մի քանի օր հետո պարզ կլինի

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 10:19

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

- Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ն, ԱԺ-ում ունենալով բացարձակ մեծամասնություն, կոալիցիա կազմել այլ ուժերի հետ:

- Մեր ընդհանուր սկզբունքն է համաձայնության դաշտ ստեղծելը: Բայց դեռեւս պետք է քննարկել, պետք է մտածել՝ ինչ սկզբունքների շուրջ համաձայնվել, համագործակցել, ինչպես: Առավել եւս, որ մյուս քաղաքական ուժերն էլ իրենց ներսում են քննարկում, հայտարարություններով հանդես գալիս:

- Կոալիցիայի կազմավորումն ինչի՞ց է կախված: Ի՞նչ պետք է լինի, որ գնաք կոալիցիայի:

- Պետք է վերլուծվեն այն բոլոր խնդիրները, որ ընտրությունների ժամանակ առաջացել են, հասարակությունը ներկայացրել է: Ու եթե ծրագրային խնդիրներ առաջանան, դրա հետեւանքով կոալիցիա կձեւավորվի, կամ չի ձեւավորվի: Քննարկելու շատ նյութեր կան: Եթե եղան նախկին մոտեցումները, ինչ մինչեւ ընտրություններն էին, ապա կոալիցիոն հուշագիր կա, դրա շրջանակում նորից պիտի լինեն քննարկումներ:

- Կոալիցիայի կազմավորումն ինքներդ որքանո՞վ եք հնարավոր համարում:

- Կոալիցիա կլինի, թե չի լինի, բայց կարծում եմ՝ համաձայնության դաշտ պետք է ստեղծել: Եվ այդ համաձայնության դաշտում հնարավոր եմ համարում կոալիցիայի ձեւավորումը:

- Համաձայնություն ինչի՞ շուրջ:

- Ծրագրերի շուրջ, թե ինչ ծրագրով, ինչպիսի հավանություն կտան մյուս քաղաքական ուժերը: Ծրագիրը պետք է ամրապնդվի, որից հետո նոր խոսենք գործիքների մասին:

- Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը:

- Ծրագրային սկզբունքներ, թե առաջիկա հինգ տարիներին քաղաքական ուժերն ինչպես են տեսնում ռազմավարությունը: Ըստ այդմ էլ՝ գործիքների ու դերակատարումների մասին խոսք կլինի:

- Տեսակետ կա, որ մինչեւ նախագահի ընտրություններ կտեւի այդ համաձայնությունը:

- Մենք նախապատրաստվում ենք նախագահի ընտրություններին, թեկնածուն արդեն հրապարակել ենք: Մեր ընդհանուր ծրագրերը, որպես քաղաքական ծրագիր, վերաբերում են հենց նախագահի ընտրություններին:

- Եթե կոալիցիա չկազմվի, հնարավոր համարո՞ւմ եք ասենք ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Ժառանգությանը, ՀՅԴ-ին պաշտոններ տաք, ու հարցը լուծվի:

-Արդեն անցանք «եթե»-ներին: Պետք է վերլուծվի, սկզբունքներ մշակվեն, ծրագրեր կազմվեն: Ու այն սցենարները, որ կազմել ենք, պետք է ներկայացնել հասարակությանը: Եթե խնդիրը վերաբերեր երկու, երեք ամսվա իրադարձություններին, կարելի էր կանխատեսումներ անել: Բայց որեւէ մեկը չի ձգտում կանխատեսումներ անել, քանի որ ընդամենը մի քանի օր հետո պարզ կլինի, բոլորը կիմանան:

- Դուք ո՞ր տարբերակին եք կողմնակից՝ կոալիցիա ձեւավորելո՞ւն, թե տարբեր քաղաքական ուժերի պարզապես պաշտոններ բաժին հանելուն:

- Ոչ թե որպես կոալիցիա, կամ որոշակի երեւույթներ, այլ՝ մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է միասնական լուծվեն: Սա չպիտի նայել ընդդիմություն, թե դիմություն դաշտում: Յուրաքանչյուրն իր դերակատարումը ճիշտ պետք է կայացնի:

- Օրինակ՝ ԲՀԿ-ից արդեն տեսակետներ են հնչել, որ ճիշտ չեն համարում կոալիցիայի կազմավորումը: Նման հայտարարություններ արել են Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը:

- Կոալիցիաներ կազմավորվում են ոչ թե անձանց միջեւ, այլ՝ կուսակցությունների: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ում էլ ամեն ինչ այսպես հարթ ձեւով վերլուծվելու է, քննարկվելու է: Պարզապես՝ մեզ մոտ կուսակցական կարգապահությունը շատ լուրջ է, եւ քննարկումների ժամանակ կլսենք մեր թիմակիցներին, այնուհետեւ՝ կուսակցության համապատասխան մարմինները՝ խորհուրդն ու ԳՄ-ն որոշում կկայացնեն: Չեմ կարծում, որ ժամանակից շուտ հայտարարություններ անելը ճիշտ էր, քանի դեռ կուսակցությունում չի քննարկվել: Գոնե մեզ մոտ այդպես է:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013