Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 10 Մայիսի 2012, 19:10

ՀՀ ոստիկանության հայտարարությունը 2012 թ. ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ

2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարարել էր, որ ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ:

Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարևորությունը, սույնով ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել և ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես նաև վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ձեռք բերված տեղեկությունների վերլուծության և գնահատման արդյունքում 2012 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հետագայում ևս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին:

  1. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013
  2. Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
    Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
    14:49 23/05/2013
  3. Տիգրան Սարգսյան. Այս 4-5 տարիները պետք է ժողովուրդը վայելի
    Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
    14:41 23/05/2013
  4. «Հայազն» կուսակցությունը հրավիրում է մասնակցել ճամբարին
    «Հայազն» կուսակցությունը հրավիրում է Հմասնակցելու 2013թ. հուլիսի 20-30ը Արցախի ազատագրված տարածքի գեղատեսիլ բնության գրկում կազմակերպվող ուսուցողական բանակումին (վրանային ճամբար):
    14:06 23/05/2013
  5. Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով
    Գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։
    14:05 23/05/2013
  6. «Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու ա, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց»
    «Ես գոհ եմ իմ ընկերոջից, Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին՝ ասելով, որ հլը դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ»:
    13:50 23/05/2013
  7. «Դուք այսօր հնարավորություն ունեք քննարկել վարչապետի եկամուտները, ծախսերը»
    «Առաջին հերթին, հարգելի գործըկներներ, եկեք մի հատ ֆունդամենտալ փոփոխություն արձանագրենք ձեզ հետ միասին»:
    13:44 23/05/2013
  8. Վարչապետը հեգնեց Ազգային ժողովին. Ծրագիրն ընդունվեց
    Ազգային ժողովն այսօր 76 կողմ և 41 դեմ ձայներով ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը:
    13:24 23/05/2013
  9. Վարչապետը խոսել է բիոզուգարանների գնի ու դերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձեց բացատրել, թե ինչու են գնվել թանկարժեք զուգարանները:
    11:39 23/05/2013
  10. Կառավարությունը հաստատեց արմավիրցիների օգնության ծրագիրը
    Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի տուժած համայնքներին աջակցություն տրամադրելու ծրագիր հաստատեց:
    11:02 23/05/2013