Կառավարությունը դեռևս գումար չի հատկացրել Թռչկանի ջրվեժի տարածքի անձնագրավորման և քարտեզագրման աշխատանքների համար

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 10 Մայիսի 2012, 18:12

Բնապահպանության նախարարության մասնագետները դիմել են կառավարություն և սպասում են համապատասխան ֆինանսավորմանը: Ինչպես Lragir.am-ին տեղեկացրեց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, ոչ միայն Թռչկանի ջրվեժի տարածքը, այլ նաև Տավուշի և Լոռու մարզերի բնության բոլոր հուշարձանները պետք է գույքագրվեն, քարտեզագրվեն ու անձնագրավորվեն:

«Դիմել ենք կառավարությանը, գումար ենք պահանջում, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն: Ինձ թվում է` մենք այս տարի բոլորը կվերջացնենք»,- ասաց Զիրոյանը` հավելելով, որ Թռչկանից ոչ պակաս կարևոր բնության հուշարձաններ կան, որոնք այսօր անձնագրավորված չեն: Առաջին փուլում նախատեսվում է պատմական նշանակություն ունեցող 230 բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանք կատարել: Ծրագիրն, ըստ Արտաշես Զիրոյանի, կլինի շարունակական: Նրա հաշվարկներով` 400-500 բնության հուշարձաններ պետք է անձնագրավորվեն Հայաստանում, պետք է նաև այդ հուշարձանների գիտական հիմնավորումը լինի:

Թռչկանի ջրվեժի տարածքում օրերս տեղի ունեցած սողանքի վերաբերյալ հարցին ի պատասխան Զիրոյանն ասաց, որ բնապահպանության նախարարությունը ոչինչ անել չի կարող, դա երկրաբանական խնդիր է:

«Ես էլ թերթերից իմացա, որ սողանք է եղել: Դա կարգավորվող հարց է, ես չեմ տեսնում էդքան լուրջ բան: Դա առաջին դեպքը չէ, Տավուշի և Լոռու մարզերում հսկայական վտանգավոր սողանքային տարածքներ ունենք»,- ասաց նա:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամներն ու բնապահպանները նամակով դիմել են նախարարությանը, որպեսզի մասնակցեն անձնագրավորման աշխատանքներին: Թեև նրանց դեռևս կոնկրետ պատասխան չի տրվել, սակայն Արտաշես Զիրոյանը նշեց, որ մեծ սիրով կընդառաջեն: «Մենք ողջունում ենք, համագործակցությունը շատ լավ բան է: Վերջապես բոլորիս նպատակը մեկն է` պահպանել բնությունը: Տարբերությունն այն է, որ մենք իշխանության մեջ ենք, իսկ մարդիկ հասարակական կազմակերպություն են»,- ասաց նա:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013